Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ․ Արայիկ Հարությունյան
BlogosphereԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի» հոբելյանին ընդառաջ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ փոխելու համար:
Մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը կարևորում է ոլորտը և լուրջ նախադրյալներ է ստեղծում հետհամավարակային փուլում մշակութային զարգացումն ապահովելու համար»: