Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել
ИностранныйՖրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հրաժարականի դիմում է ներկայացրել է, հայտնում է Ելիսեյան պալատը: «Էդուարդ Ֆիլիպը հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահին: Այն ընդունվել է: Նա հավաստիացրել է, որ կառավարության բոլոր անդամների հետ կկատարի ընթացիկ աշխատանքները՝ մինչև նոր կաբինետի նշանակումը: Ակնկալվում է, որ նոր կառավարության կազմը հայտնի կլինի մինչև չորեքշաբթի: Ֆիլիպը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի մայիսի 15-ից: Դրանից առաջ, 2010 թվականից, նա ֆրանսիական Լե Հավրե քաղաքի քաղաքապետն էր: