Միշտ ունենալու եմ քաղաքական գնահատականներ տալու ժամանակ․ Թորոսյանը հրաժարական չի տա (տեսանյութ)
VideoԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին և այդ կառավարության գործունեության արդյունավետությանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողը երկու անգամ հարց ուղղեց նախարարին՝ հարցնելով՝ արդյոք նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար, Արսեն Թորոսյանը բացասական պատասխան տվեց՝ պատասխանելով՝ ոչ չեմ պատրաստվում:
Մեր այն հարցին՝ միթե նա այդքան ժամանակ ունի հետևելու քաղաքական գործիչների գործունեությանը և գնահատականներ տալու նրանց գործունեությանը, նախարարը այսպես պատասխանեց. «Այո, բոլոր քաղաքական գործիչների գործունեությանը հետևելու և քաղաքական գնահատական ժամանակ ունեմ և միշտ ունենալու եմ»:
Անի Հակոբյան