Ժան Քաստեքսը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ
МирՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժան Կաստեքսին նշանակել է վարչապետի պաշտոնում: Պետության ղեկավարը նաև հանձնարարել է Քաստեքսին կառավարություն ստեղծել: Քաստեքսը Ֆրանսիայի հարավում գտնվող Արևելյան Պիրենեյան վարչության Պրադես քաղաքի նախկին քաղաքապետն է: Ապրիլին նրան հանձնարարվել էր ղեկավարել կորոնավիրուսի տարածման հետ կապված պարտադրվող կարանտինային ռեժիմի գործընթացը։ Վարչապետի պաշտոնում նա կփոխարինի ավելի վաղ հրաժարական տված Էդուարդ Ֆիլիպին: