Ֆրանսիայի նախկին վարչապետի նկատմամբ հարուցված քրգործով կսկսվի նախաքննություն․ BFMTV
RightՖրանսիայի գլխավոր դատախազը կսկսի նախաքննություն՝ կապված երկրի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի և առողջապահության նախկին նախարարներ Օլիվյե Վերանայի և Ագնես Բուզինի հետ:
«Ֆրանսիայում COVID-19 համաճարակի ավարտից հետո 90 բողոք է ներկայացվել վարչապետի և նախորդ կառավարության մի շարք այլ նախարարների դեմ», - հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Այս 90 բողոքներից 9-ը ուղարկվել են գլխավոր դատախազին։ Կսկսվի դատական քննություն: Հաղորդվում է, որ բողոքներ են ներկայացվել՝ համաճարակի դեմ պայքարում իշխանությունների գործողությունների հետ կապված:
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունեց Էդուարդ Ֆիլիպի հրաժարականը՝ որպես Ֆրանսիայի կաբինետի ղեկավար: Վարչապետի պաշտոնում նշանակվեց Ժան Քաստեքսը: