Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ. Սամվել Ֆարմանյան

Բլոգոսֆերա

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Նիկոլ Փաշինյանի ստի կայսրությունում իր պատվավոր տեղն է ձեռք գցում սոցիոլոգիան: Կորոնավիրուսի դեմ պայքարի կատարյալ ձախողման, սոցիալ-տնտեսական սողացող փլուզման, ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող կապիկության, Ոստիկանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու ու այլ իրադարձությունների խառնաշփոթում, էսօր տեղի է ունեցել կարևոր իրադարձություն: Հավատացեք` շատ կարևոր:

Ուրեմն, հրավիրված մամուլի ասուլիսում “Gallup International Association” Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հայ ժողովրդին է ներկայացրել սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքները:

Սկսենք սոցիոլոգիական հարցման մեթոդոլոգիայից: Պարզվում է` հարցումն անցկացվել է հունիսի 10-27 ընկած շրջանում: Հարցումը եղել է հեռախոսային և դրան մասնակցել է մեր հանրապետության 1200 քաղաքացի: Ու Նիկոլ Փաշինյանի պատվիրած էս հարցման արդյունքում անձամբ իր` Նիկոլ Փաշինյանի համար «պարզվել է» եդեմական մի այնպիսի պատկեր, որ անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեմ Ընը կերազեր ունենալ: Բայց մինչ դրան անցնելը մի զարմանահրաշ մանրուք, որի շուրջ էլ Նիկոլ Փաշինյանը կառուցում է իր ստի կայսրության սոցիոլոգիայի հարկաբաժինը:

Ուրեմն հարցում անցկացնողները ո՛չ ասուլիսին ներկա լրատվամիջոցներին ու ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանին չեն ներկայացնում այս ֆոկուսի ամենակարևոր բաղադրիչը. նրանք չեն ներկայացնում, թե հեռախոսային հարցմանը մասնակցած քաղաքացիների քանի տոկոսն են հրաժարվում մասնակցել հարցմանը և իրենց կարծիքն արտահայտել այն մասին, թե արդյո՞ք նրանք վստահում են Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը, թե՞ ոչ: Քանի որ իրենք դա գիտակցված չեն հրապարակում, էս «սոցիոլոգիական» ֆոկուսն ու «ստացված» եդեմական պատկերը չփչացնելու ու Նիկոլ Փաշինյանի սրտով գնալու համար, իրենց փոխարեն դա անեմ ես:

Ուրեմն, Նիկոլի ոստիկանապետության պայմաններում անցկացված հարցումների ժամանակ մեր քաղաքացիների առնվազն 60-65 տոկոսը հրաժարվում է մասնակցել հարցմանը, բաց կապով հեռախոսային հարցմանը` շատ ավելի շատ: Ի՞նչ է դա նշանակում: Ինչու՞ պիտի Նիկոլ Փաշինյանի աջակիցը կամ նրան սատարողը չցանկանա այդ մասին բարձրաձայնել թեկուզ անգամ հեռախոսով: Այո` հնարավոր չէ: Ուստի, ստացվում է, որ էն գլխից` դեմից, մեր բնակչության նվազագույնը 60-65 տոկոսը ասում է` ախպեր ջան, հավաքեք ձեր Նիկոլին ու... Մնում է մեր բնակչության 35-40 տոկոսը, ովքեր էլ մասնակցել են այս «դարի հարցմանը»:

Իսկ սոցիոլոգիական այս ֆոկուսի ներկայացված արդյունքները ուղղակի ցնցող են: Ըստ այդմ Նիկոլ Փաշինյանյանին վստահում է մեր ազգաբնակչության 87.6 %-ը 

Ու սոցիոլոգիական ֆոկուսի ժանրին պատկանող նմանարժեք այլ «ցուցանիշներ», որոնցից յուրաքանչյուրը պատիվ կբերեր անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Իսկ իրականությունը լրիվ այլ է: Ու այն, պնդում եմ, որ հայտնի է անձամբ Նիկոլ Փաշինյանին: Ու էդ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ: Չնայած, 11-13 %-ն էլ փոքր չէ, հաշվի առնելով, որ այս պահին նա դեռ ամենաբարձր վարկանիշ ունեցող 3-յակի մեջ է, ինչն էլ մտահոգության լրիվ ուրիշ աղբյուր է մեր քաղաքական համակարգի անվտանգության տեսանկյունից: Մտահոգիչ է իրական քաղաքականությունից բան հասկացողների համար:

Նիկոլը կորցրել է մեր հանրության ճնշող մեծամասնության վստահությունը, ինչը լրիվ նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել մեր երկրում: Իրավիճակ, որը պահանջում է իր տրամաբանական հանգուցալուծումը: Ու այն չի ուշանա...

Հ.Գ. Այդուհանդերձ, գնահատելի է սոցիոլոգիական այս աճպարարության անճարակ պատվիրատուի` Նիկոլ Փաշինյանի «զսպվածությունը»: Հարցման հեղինակները ոչինչ չասացին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շռնդալից վարկանիշի մասին: Ընդամենը բավարարվեցին նրանով, որ Գեղարքունիքի մարզպետը այդ շարքում ունի ավելի բարձր վարկանիշ, քան Հայկ Մարությանը: Բայց կարո՞ղ էին չէ, օրինակ, երևանցիներին համոզել, որ Հայկ Մարությանի վարկանիշն էլ մի 84 % է: Մարդիկ ազնվորեն դա չեն արել»:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված