Վլադիմիր Պուտինը ցավակցել է Խաբիբ Նուրմագոմեդովին
СпортՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վլադիմիր Պուտինը ցավակցել է մարզիկի ընտանիքին Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անժամանակ մահվան կապակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնլ ենք, հուլիսի 3-ին հայտնի է դարձել, որ մահացել է UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդով Աբդուլմանապը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: