Էշլի Գրեմը ցուցադրել է մարմինը ծննդաբերությունից հետո (տեսանյութ)
VideoՀայտնի plus-size մոդել Էշլի Գրեմն Ինստագրամի իր միկրոբլոգում հրապարակել է տնային մարզանքի տեսանյութ` ցուցադրելով մարմինը ծննդաբերությունից հետո:
Տեսանյութի սկզբում Գրեմը յոգայով է զբաղվում, իսկ հաջորդ կադրերում կարմիր գույնի բիկինով և թաց վարսերով պարում է հայելու առջև:
Daily Mail-ի տեղեկություններով` կորոնավիրուսային համավարակի բռնկումից հետո 32-ամյա աստղն ամուսնու` ռեժիսոր Ջասթին Էրվինի և 5 ամսական որդու հետ միասին տեղափոխվել է Նեբրասկա` իր մայրիկի տուն: