Սոչիի բնակիչները ծաղրել են լողափի պետքարանում սիրով զբաղվող զբոսաշրջիկներին (տեսանյութ)
ВидеоՍոչիում ծաղրել են քաղաքային լողափերից մեկի պետքարանում սիրով զբաղվող զբոսաշրջիկներին: Տեղի բնակիչների կողմից նկարահանված տեսանյութը զետեղվել է «ВКонтакте» սոցկայքի «Типичный Сочи» էջում:
Հրապարակված կադրերում մարդիկ պատկերում են լողափի զուգարանի մոտ գոյացած հերթ: Երկար ժամանակ սպասելու պատճառով մարդիկ սկսում են պարել երաժշտության ներքո, իսկ հոլովակի վերջում հերթում սպասողներից մեկը վազում է դեպի ծով:
Lenta.ru-ի փոխանցմամբ` տեսանյութն արվել է այն բանից հետո, երբ Սոչիի բնակիչները լողափում գտնվող պետքարանում նկատել են սիրով զբաղվող զույգի: