Մեսսին դադարեցրել է բանակցությունները «Բարսելոնայի» հետ պայմանագրի շուրջ․ Cadena SER
ՍպորտԼիոնել Մեսսին դադարեցրել է բանակցությունները «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ և ցանկանում է լքել իսպանական ֆուտբոլային ակումբը 2021 թվականին, հայտնում է Cadena SER-ը: Ըստ ռադիոկայանի՝ 33-ամյա արգենտինացին հանդերձարանում իրեն ամենամտերիմ մարդկանց ասել է, որ ինքը չի ցանկանում ակումբի համար խնդիր դառնալ: Բացի այդ, հարձակվողը դժգոհ է, որ երկար ժամանակ «Բարսելոնայում» չեն կարողանում հաղթական խաղ ցուցադրել: Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մեսսին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մեկ տարով՝ ևս մեկ մրցաշրջանի երկարաձգման հնարավորությամբ: Կատալոնական ակումբի հետ հարձակվողի ներկայիս պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2021 թվականի ամառ: