«Բորուսիան» համաձայնել է 17-ամյա Բելինգհեմի՝ 23 միլիոն եվրոյով տրանսֆերին․ Goal.com
СпортԴորտմունդի «Բորուսիան» պայմանավորվել է անգլիական «Բիրմինգհեմի» հետ ֆուտբոլիստ Յուդա Բելինգհեմի տրանսֆերը փոխանցելու համար, հայտնում է Goal.com-ը՝ հղում անելով Bild-ին:
Հրապարակման համաձայն՝ 17-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը «Բորուսիայի» համար կարժենա 23 միլիոն եվրո, իսկ խաղացողի հետ կստորագրվի պայմանագիր 5 տարի ժամկետով: «Սևերի և դեղինների» ղեկավարությունը ակնկալում է, որ հետագայում Բելինգհեմը կհասնի հայրենակից Ջադոն Սանչոյի ցուցաբերած արդյունքին, որը նույն տարիքում դարձավ «Բորուսիայի» խաղացող: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը», Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին» նույնպես հետաքրքրված են Բելինգհեմի տրանսֆերով: