«Բավարիան» հայտարարել է Սեյնի տեղափոխության մասին
SportՄյունխենյան ակումբի կայքի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերո Սեյնը դարձել է «Բավարիայի» ֆուտբոլիստ: Գերմանիայի հավաքականի 24-ամյա խաղացողի հետ պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Տրանսֆերի գումարը պաշտոնապես չի նշվում, բայց, ըստ Transfermarkt պորտալի՝ այն կազմել է 45 միլիոն եվրո: «Մենք ուրախ ենք, որ կարող ենք ողջունել Սեյնին «Բավարիայում», - ասել է «Բավարիայի» խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն: «Բավարիան» շատ մեծ ակումբ է, որն ունի հիանալի խաղացողներ։ Ակումբի առաջարկած պայմանները բավարարում են ինձ։ Ցանկանում եմ որքան հնարավոր է՝ շատ տիտղոսներ նվաճել «Բավարիայի» հետ։ Դե իսկ Չեմպիոնների լիգան ինձ համար առաջին տեղում է»,֊ասել է Սեյնը: