Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի
НКԱրցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:
Մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի: Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության: Ընդհանուր թեստավորումների քանակը 2067 է: