Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ Փաշինյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ» Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան 

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին

Սպորտ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանի 2 ձևաչափ, հայ և օտարերկրացի ֆուտբոլիստների մասնակցության 3 տարբերակ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին:

Շահագրգիռ քննարկում ծավալելու առաջարկով և ակնկալիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկվել է 2 տարբերակ.

1.ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը մասնակցում են 10 թիմեր, որոնք խաղում են 4 շրջանով, անցկացնում են 36-ական հանդիպում՝ գումարած ՀՀ VBET Գավաթի խաղարկության հանդիպումներ՝ յուրաքանչյուր փուլում մեկական: Այս պարագայում առաջնությունն անցնելու է խտացված գրաֆիկով, քանի որ աշնանը անցկացվելու են նաև Հայաստանի ազգային հավաքականի 7 կամ 8 հանդիպումներ։ Նման ընտրության դեպքում առաջնության առաջին հատվածը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ շաբաթվա կեսին անցկացվող տուրերի քանակը կլինի բավականին մեծ։ Գրաֆիկի խտությունը կախված է լինելու նաև հայաստանյան թիմերի եվրագավաթային մասնակցությունից։ Նման տարբերակի կիրառման դեպքում առաջնությունը չի կարող մեկնարկել ավելի ուշ, քան օգոստոսի 7-ը։

2. 10 թիմեր խաղում են 3 շրջանով՝ անցկացնելով 27-ական հանդիպում, գումարած ՀՀ VBET գավաթի խաղարկության հանդիպումներ՝ յուրաքանչյուր փուլում՝ երկուական։ Երրորդ շրջանի հանդիպումները կլինեն վիճակահանությամբ։ Նման տարբերակի կիրառման դեպքում առաջնությունը չի կարող մեկնարկել ավելի ուշ, քան օգոստոսի 14-ը։

Անդրադառնալով օտարերկրացի ֆուտբոլիստների սահմանափակմանը՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ մինչև 2018/19 մրցաշրջանը Հայաստանում երբևէ չի եղել խաղի հայտացուցակում կամ հիմնական կազմում օտարերկրացի ֆուտբոլիստների սահմանափակման և ոչ մի նորմ  (բացառությամբ օտարերկրացի դարպասապահների՝ կարճ ժամանակով գործած սահմանափակման)։ Ընթացիկ մրցաշրջանում կիրառվեց որոշակի սահմանափակում, այն է՝ Բարձրագույն խմբում խաղի հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 7-ը պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ: Համաձայն ԵԱՏՄ միջպետական պայմանագրի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները Հայաստանում ունեն աշխատանքային նույն իրավունքները: Այս իրավիճակը հաշվի առնելով և ելնելով հայկական ֆուտբոլի ընդհանուր շահերից՝ ակումբների նախագահներին առաջարկվել է Բարձրագույն խմբի առաջնությունում ֆուտբոլիստների մասնակցության մի քանի տարբերակներ.

1.Խաղի հայտացուցակում նվազագույնը 9 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված  2  ֆուտբոլիստ: Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

2.Խաղի հայտացուցակում նվազագույնը 10 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված, որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

3.Խաղի հայտացուցակում նվազագույնը 9 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված, որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված 3 ֆուտբոլիստ: Այս դրույթը խախտելու դեպքում ակումբը տուգանվում է խաղի հայտացուցակում Հայաստանում մարզված 9-ից պակաս յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար 1000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ խաղադաշտում Հայաստանում մարզված միաժամանակ 3-ից պակաս յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար՝ 2000 ԱՄՆ դոլարի չափով: Գումարը կուտակվելու է հատուկ հաշվեհամարի վրա և ամբողջապես ուղղորդվելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր թիմ կարող է խաղադաշտ դուրս բերել անսահմանափակ թվով արտասահմանցի ֆուտբոլիստների, ինչը, սակայն, կբերի ֆինանսական տույժերի։

ՀՖՖ-ն լիահույս է, որ ակումբները մինչև հուլիսի 6-ը կներկայացնեն ինչպես իրենց տեսակետներն առաջարկվող տարբերակների վերաբերյալ, այնպես էլ իրենց սեփական առաջարկ/տարբերակները: ՀՖՖ-ն պատրաստ է լայն քննարկման առարկա դարձնել վերոնշյալ հարցերը՝ փորձելով գտնել հայաստանյան ակումբային ֆուտբոլում ստեղծված իրավիճակին համարժեք ամենաօպտիմալ լուծումները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիՀայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՀայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ ՓաշինյանԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը ավարտվել էՈվքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՎերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականինԵս հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր Մասկը մտադիր է գումար գանձել X-ի նոր օգտատերերիցԲերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ»Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբանԲարբաջում եք, իշխանափոխություն ուզում, բայց հանրահավաքին 10 մարդու չեք կարողանում հավաքել․ Խաչատրյան Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ցեղասպանությունը շարունակվում է. Ռուստամ Բաքոյան Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ֆիզիկական պատրաստություն առարկայի քննությանը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար)Հունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակը (լուսանկարներ, տեսանյութ) Աղմկահարույց լինեին, թե չլինեին քանդման աշխատանքները, որևէ մեկի ամառանոցը այգու մեջ չի կարող լինել Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում ենՃապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանը Էս ազգն իր գլխին աղետ է բերել, երևի մի հրաշք պետք է լինի, որ էդ աղետից պրծնենք. Աշոտյանի փաստաբանՍերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ)Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկումԻսրայելի արտգործնախարարը 32 երկրների կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվիՓրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ ՈւՂԻՂ. Շարունակվում է Աշոտյանի գործով դատական նիստըԴա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասինԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը Սի Ծինփինն ու Շոլցը հանդիպել են Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, քաղաքապետարանի աշխատողներին է՞լ եք բաժանում. Զառուկյան ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներԴուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին»
Ամենադիտված