Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
ПравоԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի վթարի գործն ուղարկվել է դատարան և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պատիժ տուգանք նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայում երթևելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց, որի ժամանակ թույլ է տվել ՃԵԿ 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը: Հետընթացով անցնելով որոշակի տարածություն` ավտոմեքենայի հետեւի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Կ.-ին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս: