Հայագիտական մի շարք առարկաներ կներառվեն մեկ առարկայի մեջ․ ԿԳՄՍ
Science and cultureԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (draft.am) հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որտեղ սահմանված են միջնակարգ կրթության ծրագրի վերաբերյալ փոփոխությունները:
Ըստ նոր փոփոխությունների՝
Շարունակվելու է կիրառվել գնահատման 10 միավորային սանդղակը: Սակայն 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրելու է աշակերտի հաջողության որևէ մակարդակ:
5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից կգործի միավորային գնահատումը:
5-րդ և 6-րդ դասարաններում «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները, Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը կներառվեն մեկ առարկայի մեջ, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով:
«Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով: