Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք. Արցախի նախագահ (լուսանկարներ)
NKԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որնց կից գրել է․
«Երկու լուսանկարներն էլ արվել են այսօր, Ամարասի հովտում: Այցս աշխատանքային էր և բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակն ուներ:
Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70ց բերք է ստանում: Արևածաղիկ մշակող հողօգտագործողը ևս բարձր բերք է ակնկալում: Այսպիսին եմ տեսնում մեր գյուղատնտեսության ապագան:
Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք: Մեկն առանց մյուսի հնարավոր չի լինի: Իսկ կառավարությունն արդեն ունի նախանշված քայլեր»: