Երկու մարդու մահապատժի ենթարկած ֆրանսիացին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման. Parisien
ПравоՓարիզում ֆրանսիացի ջիհադիստ Թայլեր Վիլիուսին, որը ներգրավված է Սիրիայում երկու մարդու մահապատժի մեջ, դատապարտել է 30 տարվա ազատազրկման, հայտնում է «Parisien» թերթը: Հրապարակման մեջ նշվում է, որ Վիլիուսը ժամանել է Սիրիա 2012 թվականին և արագորեն բարձրացել է «Իսլամական պետություն» խմբավորման հիերարխիկ սանդուղքով: 2013-ին նա դարձել է խմբի ֆրանկոբելգիական գրոհայինների ճամբարի «էմիր» և որոշ ժամանակ անց զբաղեցրել պաշտոն անվտանգության ուժերում: Ըստ դատարանի՝ նա մասնակցել է ընդդիմության «Սիրիայի ազատ բանակի» երկու նախկին զինվորի մահապատժի: Ահաբեկիչը դատարանում ասել է, որ ցանկանում է «զենքը ձեռքին մեռնել»: Ըստ մեղադրանքի՝ նա ցանկացել է ջարդեր կազմակերպել Եվրոպայում:
Դատավարության արդյունքներից հետո դատարանի նախագահ Լորան Ռավիոն շեշտել է, որ «հնարավոր է» ջիհադիստին դատապարտել ցմահ, բայց10 ժամ լսումներից հետո դատարանը որոշել է «հույսի շող թողնել», որպեսզի զինյալը կարողանա ապագայում «փոխվել»: Նա դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։