Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը
WorldՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 168 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 10027 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6632 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 674 515. դեպք: Մեկ օրում ապաքինվել է 8986 մարդ՝ ընդհանուր առմամբ, 446 879 պացիենտ: