Համացանցում քննադատել են Vogue-ին հոգեբուժարանում արված մերկ մոդելի լուսանկարի համար
ФотографииՀամացանցում քննադատել են պորտուգալական Vogue ամսագրին` հոգեբուժարանում գտնվող մերկ մոդելի լուսանկարի համար: Korrespondent.net-ի հաղորդմամբ` լուսանկարները զետեղվել են Vogue Portugal-ի Ինստագամի պաշտոնական էջում:
Ֆոտոշարքը կրել է «The Madness Issue» խորագիրը: Լուսանկարներից մեկում մերկ մոդելը նստած է լոգարանում: Նրա կողքին կանգնած են երկու աղջիկներ` բուժքրոջ հագուստով, նրանցից մեկը ջուր է լցնում մոդելի գլխին:
Համացանցի օգտատերերին զայրացրել է լուսանկարը: Նրանք նշել են, որ լուսանկարը բացասական գաղափար է ստեղծում հոգեկան առողջության թեմայի վերաբերյալ, իսկ շապիկն ինքնին «զզվելի» է և «վիրավորական»: