Ես էլ եմ գործակալ, բայց ժողովրդավարական արժեքների. Դանիել Իոաննիսյան
Блогосфера«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես էլ եմ գործակալ, բայց ժողովրդավարական արժեքների։
Ցանկացած երկրի ազդեցության գործակալ առաջ է մղում այդ երկրների շահերը, իսկ իմ համար առաջնային են Հայաստանի շահերը։
Բայց երբ խոսում ենք ժողովրդավարական արժեքներից, չենք կարող չնկատել, որ Ռուսաստանը թե իր ներսում և թե դրսում տարածում է հակաժողովրդավարություն։
Արդյունքում, գործնականում, Ռուսաստանի ազդեցության գործակալները աշխարհում և Հայաստանում տարածում են հակաժողովրդավարական արժեքներ»։
Ավելի ուշ Իոաննիսյանը կրկին գրառում է կատարել` կից հրապարակելով նաև լուսանկար:
«Սա է միակ անձնագիրը, որով պետք է հպարտ լինի յուրաքանչյուր հայաստանցի
Սա է միակ անձնագիրը, որը Հայաստանի ներքին կյանքում դերակատարության իրավունք է տալիս
Հայաստանը՝ այս կապույտ անձնագիրը կրողներս ենք, իսկ մնացածը հյուր են մեր երկրում, քանի դեռ չեն ստացել այս անձնագրից»,- գրել է նա: