Թրամփը նշում է ԱՄՆ Անկախության օրը բժիշկների և ոստիկանության աշխատակիցների հետ
ԱՄՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է ԱՄՆ Անկախության օրը կորոնավիրուսային մարտիկների, զինվորականների և ոստիկանության հետ, լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջուդ Դիրը: «Հրավիրված հյուրերը առողջապահության ոլորտի աշխատողներ են, զինվորականներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ և նրանց ընտանիքները», - Դիրի խոսքերը մեջբերում են Սպիտակ տան լրագրողները:
Սպիտակ տան հարավային մարգագետինների վրա հյուրերի համար սեղաններ են դրված: Նվագակցում է ռազմական նվագախումբը: Սպասվում է տոնական ծրագիր։ Նախատեսվում է Թրամփի տոնական ելույթը, ռազմական ինքնաթիռների ցուցադրություն և հրավառություն: Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ֆոնին, հորդորել է քաղաքացիներին չմասնակցել հանրային միջոցառումների: Այնուամենայնիվ, Սպիտակ տան տոնակատարությունը տեղի է ունենում ամբողջովին նախագահական տարածքում, որը քաղաքային իշխանությունների վերահսկողության տակ չէ: