Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) 

89+1 դատվողները․ Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով։

Վայրի գրոհներից ազատված դատարանը նրանց անպայման դատապարտելու է երկարաժամկետ բանտարկության՝ առանց ներման իրավունքի։ Սա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նորից պետություն, իսկ մարդիկ՝ քաղաքացի կոչվելու իրավունքը վերականգնեն և բոլորը հասկանան, որ տգետի համառությամբ Մայր օրենքի վրա ասպատակողների քիթը տրորվելու է: Այլևս՝ միշտ։

Անշուշտ, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են պաշտպանել 89+1-ի գործով մեղադրյալներին։ Բայց խոսելու իրավունք և հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր այսօր բարձրաձայնել են այս օրենքի ընդունման աղետալի հետևանքների մասին։ Բարձրաձայնել են ու հիմնավորել։ Իսկ միջազգային կազմակերպություններից մինչև «իրավապաշտպաններ», դեսպանատներից մինչև ՀԿ-ներ, որոնք լուռ են այսօր, պետք է լռեն նաև վաղը։ Նրանք լռեցին, երբ Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես իրավական պետություն։ Նրանց ձայնը լսելի չի լինի նաև քանդածը վերականգնելիս: Ու խնդրում եմ հետո չնվնվաք, թե 89+1-ը քաղբանտարկյալներ են։ Ոչ։ Նրանք լինելու են սովորական հանցագործներ, որ սեփական քաղաքական շահից ու բարդույթներից ելնելով զավթեցին իշխանությունը՝ արհամարհելով ու ոտնատակ տալով երկրի Մայր օրենքը։

Ապագա մեղադրյալները 90-ն են, բայց կարող էին լինել 91-ը, եթե Արմեն Սարգսյանը չլիներ այդքան մորթապաշտ։ Ընդ որում, նա բացառիկ մորթապաշտ է՝ մի կողմից կարող է հլու-հնազանդ ցանկացած օրենք ստորագրել, երբ հարցն իրեն չի վերաբերում, և կարող է ստորագրելուց թռնել, երբ գիտակցում է իր անվտանգությանը սպառնացող պետոնցիալ վտանգը:

Նկատե՞լ եք Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող դակիչը վերջին շրջանում անընդհատ արդարանում է։ Հիմնական թեզն էլ այն է, թե Սահմանադրությամբ ոչինչ իրեն վերապահված չէ և ինքն ամուլ է։ Անընդհատ հորդորում է, որ իր հետ հույսեր չկապեն, ակնկալիք չունենան։ Եվ, բնականաբար, երկար ու ձանձրալի բացատրում է, թե ինչու է կատարում խելագարի այս կան այն հրահանգը։

Սա շատ ցավալի իրողություն է, քանի որ Արմեն Սարգսյանն իրականում կարող մարդ է։ Համենայն դեպս տարիներ շարունակ ինքն իրենից այդպիսի կերպար է կերտել, շրջանառել է լուրեր, տարածել լեգենդներ։ Նա իսկապես աշխարհի մարդ է, որ քաջատեղյակ է գլոբալ անցուդարձից, կապեր է հաստատել խորհրդային նոմենկլատուրայից մինչև կորպորատիվ կառավարիչներ և արքունական դեմքեր։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` թեև ունեի մի շարք վերապահումներ, բայց ընտրվելուց հետո նրան շնորհավորել եմ, որովհետև մտածում էի, որ 65 տարեկանում, ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը, վերջապես կսկսի ապրել և գործել հանուն Հայաստանի Հանրապետության, պատմություն և սերունդների։

Ես սխալվեցի. այլևս պարզ է, որ ի դեմս Արմեն Սարգսյանի գործ ունենք շատ սովորական սպառողի հետ։ Ամենալուրջ մեղադրանքը և ամենամեծ ստորությունն այն է, որ Արմեն Սարգսյանն իր աթոռը կորցնելու վախից բառի բուն իմաստով ծառայում է Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի հարկատուների հաշվին անվերջ ճամփորդող այդ մարդն առանց աչքը թարթելու պատրաստ է ստորագրել ամեն ինչ։ Բայց կա մի կարևոր վերապահում. նա, ինչպես ցանկացած մորթապաշտ, երբ գործը հասնում է սեփական պատասխանատվությանը, դրանից խուսափելու ելքեր է փնտրում: Հիմա էլ հասկանալով, որ Սահմանադրական դատարանի ամբողջ օրենսդրական փաթեթն իրավական հետևանքներ է ունենալու, այն ստորագրելուց հրաժարվեց։ Վախենում է, որ հետո կարող են պատասխանատվության ենթարկել։ Բայց հաջորդ օրը ստորագրեց գույքահարկի բարձրացման մասին օրինագիծը՝ էլի անհեթեթ արդարացումներ բերելով։ Այսինքն, խայտառակ լինելու, հեղինակազրկվելու, ժողովրդին վնասելու հետ խնդիր չունի, բայց այ դատվել չի պատրաստվում:

Այդ մարդը ոչինչ չարեց Հայաստանի՝ որպես իրավական պետության ոչնչացումը կանխելու համար։ Նա լուռ էր, երբ խելագարի հրամանով շրջափակում էին Ազգային ժողովն ու դատարանները։ Նա լռեց անգամ, երբ ակնհայտ ապօրինի ձևովով այս իշխանությունը ոտնատակ տվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նա ուներ ապօրինությունը կանխելու բոլոր գործիքները, բայց լռեց։ Սա է Արմեն Սարգսյանի ամենամեծ վատությունը պետությանը։

Ավելի լավ է քեզնից վախենան, զզվեն, հեգնեն, բայց հաշվի նստեն քո գոյության հետ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզապես գոյություն չունի, նրա գոյության փաստը արհամարհում են բոլորը՝ թե՛ իշխանությունը, որը նրանից վերածել է «թուղթ ստորագրողի», թե՛ ընդդիմությունը, որն ամեն պատեհ առիթի դեպքում թքում է նրա վրա և ներողություն է խնդրում ժողովրդից այդ խեղկատակին ժողովրդի «վզին փաթաթելու» համար:

Հ.Գ. Ֆոտոյի հեղինակը աշխարհահռչակ լուսանկարիչ Միշա Գորդինն է: «Ամբոխ» խորագրով լուսանկարը տաղանդաշատ լուսանկարիչը հեղինակել է 1990թ.-ին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Ամենադիտված