Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք
ՀասարակությունՀուլիսի 5-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրու տարածաշրջանի «Խաչի ձոր» կոչվող տարածքի սարալանջում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 20։43-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք։