Հրդեհ Օշական գյուղում. այրվել են խոհանոցի առաստաղը և կահույքը
ՀասարակությունՀուլիսի 5-ին, ժամը 14:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օշական գյուղի 2-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 14:58-ին: Այրվել են խոհանոցի առաստաղը (մոտ 14 քմ) և կահույքը։