Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նազարբաևին
Արտաքին ՔաղաքականՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և շնորհավորել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ:
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ղազախստանի առաջին նախագահի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության մեջ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Նախագահ Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք: