Արմեն Մկրտչյանը ոստիկանության շտաբի պետ է նշանակվել
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանի համաձայն՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հուլիսի 5-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։