Կորոնավիրուսից մահացել է Բրոդվեյի աստղ Նիք Կորդերոն․ CNN (տեսանյութ)
VideoԿորոնավիրուսից 41 տարեկան հասակում մահացել է բրոդվեյան աստղ Նիք Կորդերոն։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է նրա կինը՝ Ամանդա Կլոտեսը։ «Աստված այժմ դրախտում ևս մեկ հրեշտակ ունի։ Իմ սիրելի ամուսինը մահացավ այս առավոտ: Նա շրջապատված էր սիրով ընտանիքի անդամների կողմից և′ երգում, և′ աղոթում էր այն պահին, երբ հեռացավ այս երկրից»,֊ գրել է Կլոտեսը: Հայտնի է, որ կորոնավիրուսի բարդ ընթացքով պայմանավորված՝ Նիք Կորդերոյի ոտքը անդամահատվել էր։ Նա 95 օր շարունակ պայքարում էր հիվանդության դեմ: