«Covid-19-ի դեպքերի 99%-ը «լիովին անվնաս է»․ Թրամփ․ The Guardian
СШАԱՄՆ-ում անկախության տոնի առթիվ Դոնալդ Թրամփը իր պաշտոնական ելույթի ընթացքում խոսել է մի շարք «կեղծ և ապակողմնորոշիչ» իրադարձությունների մասին` փորձելով նվազեցնել կորոնավիրուսի համաճարակի դերը, և, այնուամենայնիվ, նախազգուշացնելով, որ Չինաստանը «պատասխանատվության կենթարկվի» դրա համար, գրում է The Guardian-ը: ԱՄՆ նախագահը հանձնարարել էր Սպիտակ տան հարավային մարգագետնում կազմակերպել տոնական «Բարև Ամերիկային» խորագրով միջոցառում՝ ռազմական ինքնաթիռների թռիչքներով, պարաշյուտային ցատկերի և հայրենասիրական երգերի նվագակցությամբ, սակայն հյուրերի շրջանում նա գրեթե ջանք չէր գործադրում ֆիզիկական հեռավորություն պահպանելու կամ պաշտպանիչ դիմակ կրելու առումով: «Մենք կրեցինք վիրուսի վնասները, որը եկել է Չինաստանից», - ասել է նախագահը։ «Մենք մեծ առաջընթաց ենք արձանագրել: Մեր ռազմավարությունը լավն է: Երկրում կորոնավիրուսի դեպքերի 99% -ը լիովին անվնաս է: Մենք ունենք արդյունքներ, որոնք ոչ մի այլ երկիր չի կարող ցուցադրել, քանի որ ոչ մի այլ երկիր չունի այն փորձը,ինչը մենք ունենք ոչ թվերի, ոչ էլ որակի առումով։ «Չինաստանի գաղտնապահությունը և խաբեությունները թույլ տվեցին, որ կորոնավիրուսը տարածվի ամբողջ աշխարհում: «Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի»,֊ասել է Թրամփը: