«Թովմասյան» հիմնադրամի հավաքագրած 100 մլն դրամն ուղղվել է COVID 19-ի դեմ պայքարին (տեսանյութ) Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 18 միլիոնը Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ Պարետի նոր որոշումը Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջ (տեսանյութ) Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Մեր մտահոգությունն է` դասագրքերը գրվեն գիտական չափորոշիչների հիման վրա (տեսանյութ) Վաղը կնկատեք հսկայական բարձրահարկ շենքը, որը Մարությանը թույլատրել է կառուցել բակային տարածքի մեջտեղում․ Խաժակյան Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ․ Ռոմանոս Պետրոսյան 

Գարեգին Բ-ն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին

Հասարակություն

Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Գեղարքունիքի մարզային իշխանությունների ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ մարզպետ Գնել Սանոսյանի և ուղեկցությամբ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի:

Հանդիպմանը Հայր Պարթևը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին թեմի հանդեպ ցուցաբերված հայրական հոգատարության և համավարակի հետևանքները մեղմելու նպատակով Մայր Աթոռի կողմից մարզի սոցիալապես անապահով խավի շուրջ 600 ընտանիքների պարենային օգնություն տրամադրելու համար։ Հայր Սուրբը հաստատեց նաև, որ մարզային ու թեմական բոլոր կառույցների միջև առկա է արդյունավետ գործակցություն ի խնդիր մարզի զարգացման և բնակչության բարօրության։

Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար։ Մարզպետն ուրախությամբ արձանագրեց, որ մարզի ու թեմի միջև առկա է սերտ փոխգործակցություն՝ կարևորելով թեմի հոգևորականների՝ մարզի բնակչության հոգևոր կյանքի ամրապնդմանն ուղղված գործունեությունը։ Պրն․ Սանոսյանը կարևոր նկատեց նաև Հայոց Եկեղեցու դերակատարությունը պետականաշինության գործում։ Գեղարքունիքի մարզպետը նաև Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց մարզում իրականացվող տնտեսական, սոցիալական և մշակութային ծրագրերի վերաբերյալ։

Հայրապետական իր օրհնությունը փոխանցելով հյուրերին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց թեմի ու մարզպետարանի միջև հաստատված գործակցային հարաբերությունների համար, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, պիտի նպաստեն մարզի ազգաբնակչության բարօրությանը։ Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Մայր Աթոռը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մարզում առկա սոցիալական դժվարությունների և համավարակի հաղթահարման համար։

Հայոց Հովվապետը գնահատանքով անդրադարձավ մարզային իշխանությունների կողմից թեմի եկեղեցիների, վանական համալիրների ու պատմամշակութային վայրերի պահպանմանը, վերանորոգմանն ու բարեկարգմանը դարձվող ուշադրությանը։ Այս իմաստով Հայոց Հայրապետը փաստեց, որ հոգևոր կյանքի ամրությունը նպաստում է ժողովրդի բարօրությանն ու առաջընթացի կերտմանը։

Վերջում Նորին Սրբությունը մարզի պատասխանատուներին մաղթեց Աստծո օրհնությունն ու օգնականությունն իրենց առաքելության իրականացման գործում՝ ի նպաստ մարզի շենացման, բարգավաճման ու հզորացման։

 

«Մալյան, հեռացի՛ր, քանի աշոտյան չենք արել»․ ցուցարարները՝ Նարեկ Մալյանին (տեսանյութ)Հզոր պայթյուն` Բեյրութում (տեսանյութ)Էդմոն Մարուքյանը դիմել է Նիկոլ ՓաշինյանինԷշլի Գրեմը ծննդաբերությունից հետո մերկացել է Elle ամսագրի համար (լուսանկարներ)Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռները Նախիջևանում են«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լեսթերի» դարպասապահ Շմայխելով․ The SunՈւկրաինացի հաղորդավարուհուն որդու աչքի առաջ ծեծի են ենթարկել և փորձել բռնաբարել (տեսանյութ)Լիալուսինը` Փարիզի երկնքում. ուղիղՃՏՊ Մովսես գյուղում․ կան տուժածներ Բրիտանական լողափում հայտնաբերվել է 4,5 մետրանոց անհայտ արարածի մնացորդներ (լուսանկարներ) «Բարսելոնան» պատրաստ է 10 միլիոն եվրոյով վաճառել Ռակիտիչին «Սևիլիային»․ Mundo Deportivo «Երևանում քայլելիս կարծես քո տանը քայլես». Մարիամ Փաշինյան (լուսանկար)Գետափնյա գյուղի 49-ամյա բնակչի տանը կանեփի 852 բույս և 144 գրամ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ) «Լացիոն» նոր պայմանագիր կառաջարկի Իմմոբիլին` 4,5 միլիոն եվրո աշխատավարձովԱչաջուրի ծննդատանը համապատասխան պայմաններ ստեղծելու համար գույքագրում է իրականացվել. Տավուշի մարզպետԱնցյալի ժխտումով` ապագան չեք կառուցի. Արմեն ԱշոտյանԱբովյանի բնակիչը բերման ենթարկվելու ընթացքում փողոց էր նետել մի քանի փաթեթ հերոինի նմանվող զանգվածներ (տեսանյութ)Քայլի Ջենները զարդարել է հոնկոնգյան Vogue-ի նոր համարի շապիկը (լուսանկարներ) Լավ լուր` Զեյթունում բնակվողների համար. բարեկարգվում է Ռուբինյանց-Սևակ խաչմերուկըԱրսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. 168.am Սեպտեմբերին ժամանակավորապես կդադարեցվի դեպի Թբիլիսի երկաթուղային երթևեկությունը Արարատի մարզում 31-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնինՍա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են. Միհրան ՀակոբյանԴուբայ և Աբու Դաբի քաղաքներ մուտք գործելու համար նոր կանոններ են սահմանվելՉինական հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին «Մոնթեան՝ կերակրելուց հետո». Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակելՈղբերգական դեպք` Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Հանգստայան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ (տեսանյութ) Ինչպես են աղջիկները խոտերին պառկած համբուրվում ու «շոյում» միմյանց (տեսանյութ)Մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր կանոններ է սահմանել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համարՀԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է ՀՀ-ին պահանջելու պատժամիջոցներ. դեսպան Պապիկյանի հարցազրույցը Արցախի նախագահը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրելՇրջակա միջավայրի նախարարի հանձարարականով կկասեցվի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը Անճանաչելի դարձած Ադելը կրկին զարմացրել է հետևորդներին (լուսանկար)Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում. մանրամասնում է Քաղավիացիայի կոմիտենՇատ հնարավոր է, որ Վանաձորի համայնքապետը հայտնվի այն նույն տեղում, որտեղ իր ՀՀԿ-ական նախկիններն են. Լոռու մարզպետՍևանի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԵրևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն է, ով պայքարում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար (տեսանյութեր)Ակնալճի եզդիական սրբատեղիում Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել «Թովմասյան» հիմնադրամի հավաքագրած 100 մլն դրամն ուղղվել է COVID 19-ի դեմ պայքարին (տեսանյութ)ԲՏԱ նախարարն աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին Մոտ 80 ՀՀ և ՌԴ քաղաքացիներ երրորդ օրն է՝ գտնվում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում (տեսանյութ)Բուհ չընդունված դիմորդների հետ նախարարի հանդիպում նախատեսված չէ. ԿԳՄՍՆ Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքինՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` առաջիկա օրերին սպասվող չվերթների մասինՀայաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի՞Հայոց ցեղասպանության մասին The Promise-ը կցուցադրվի Netflix-ով Արցախի 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14,810 մլն դրամով
Ամենադիտված