ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՛չ վարկային թալանին. ճայթուկներ պայթեցրած քաղաքացիներին ոստիկանությունը հեռացրեց ԿԲ-ի մոտից
ՏեսանյութերԿենտրոնական բանկից «1 տարի վարկային արձակուրդ» պահանջողները, այսօր էլ գործողություններ իրականացրին Կենտրոնական բանկի դիմաց:
Ակցիայի մասնակիցների գործողությունները սկսեցին ծառից կախված ռադիոհաղորդիչի միացմամբ, որով ներկայացվում էր ակտիվիստների պահանջը: Մինչ ոստիկանները փորձում էին հասկանալ, թե որտեղից էր գալիս այդ ձայնը, ակտիվիստներն արդեն համախմբված բարձրացան բեռնատարը և օգտագործեցին ֆաեռներ, որից հետո հեռացան:
Հիշեցնենք, որ Ֆաեռները՝ որպես հեղափոխության խորհրդանիշ, ԱԺ- ում առաջին անգամ օգտագործել են Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը, սակայն, ի տարբերություն այսօրվա իրադարձության, ոստիկանությունը նրանց բռնի կերպով բերման չենթարկեց:
Մանրամասները՝ տեսանյութում