Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել Կոկլյուշկինի դեմ իր կնոջը վիրավորելու համար
RightԵրգիծաբան Եվգենի Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել գրող, երգիծաբան Վիկտոր Կոկլյուշկինի դեմ: Ինչպես հայտնել է Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը, երգիծաբանին վրդովեցրել են Կոկլյուշկինի խոսքերը իր կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի մասին: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել էր, որ Բրուխունովան «այն մարդը չէ, ով պետք է Պետրոսյանի կողքին լինի»: «Մենք որոշեցինք դա անպատիժ չթողնել և պաշտպանել Տատյանային: Այս արտահայտությունները ակնհայտորեն վիրավորանք են, քանի որ դրանք ուղղված են նրա պատվի և արժանապատվության նվաստացմանը», - ասաց Ժորինը: Եթե դատարանը բավարարի Պետրոսյանի հայցը, երգիծաբանը ստիպված կլինի տուգանք վճարել: Ինչպես հայտնի է, Վիկտոր Կոկլյուշկինը և Եվգենիյ Պետրոսյանը երգիծական շոուների համահեղինակներ էին: Նրանք միասին բեմադրել են նաև հայտնի «Ծուռ հայելի» ներկայացումը։