«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում հաղթեց «Վիլյառեալին»
SportՖուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Բարսելոնան» խոշոր հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 4: 1 հաշվով՝ հօգուտ «Բարսելոնայի», որի կազմում գոլեր հեղինակեցին Լուիս Սուարեսը (20-րդ րոպեին), Անտուան Գրիզմանը (45-րդ րոպեին) և Անսո Ֆատին (86-րդ րոպեին): «Վիլյառեալի» կազմից գոլի հեղինակ դարձավ Պա Տորեսը (3-րդ րոպեին): «Բարսելոնան» 73 միավորով առաջնությունում երկրորդ տեղում է: 54 միավորով «Վիլյառեալը» հինգերորդ տեղում է: