Որոշ մարդիկ լկտի և սեռապաթոլոգիկ հայհոյանքներով գրություններ են ուղարկում իմ մեսենջերին․ Զոհրաբյան
Blogosphere
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ուրեմն, որոշ հիվանդ կանայք և տղամարդիկ պարբերաբար ամենալկտի և սեռապաթոլոգիկ հայհոյանքներով գրություններ են ուղարկում իմ մեսենջերի օգտահաշվին:
Եւ ահա իմ ֆեյսբուքում բնակվող ՀՀ հատուկ ծառայությունները, իշխանության ֆեյքանոցի լրատվական պորտալներում դնում են իմ ուղարկած ձայնային հաղորդագրությունն ու տարածում են:
Ավելի լավ գովազդ՝ դժվար անեիք ինձ։ Կրկնում եմ ասածս յուրաքանչյուր բառը՝ այո, ես երջանիկ կին եմ, ես միշտ սիրված կին եմ, այո, ես ունեմ հրաշալի ընտանիք ու հրաշալի ընկերներ ու ես, այո, հաջողակ կին եմ:
Եվ ես շարունակում եմ պնդել ու չեմ դադարելու դա ասել ամեն օր, ու ես սարսափելի խղճում եմ չար, չսիրված, ու էդ չսիրվածության բարդույթից գեղեցիկ ու հաջողակ կանանց ատող տեսակին:
էդ ձայնային հաղորդագրությունն էլ դնում եմ իմ էջում ու ասում եմ կրկին` ես երջանիկ ու հաջողակ եմ»: