ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան 

Ես պատրաստ եմ ու բաց ճակատով դիմակայելու եմ այս իշխանության բոլոր անբարո քայլերին. Նաիրա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես եւ գիտեինք ու սպասում էինք, իշխանությունը հատեց օրենքի եւ բարոյականության բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Ես չեմ խոսելու իրենց մասին ու իրենց հետ։ Ես դիմում եմ ձեզ՝ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին։
Թույլ մի տվեք, որ իրենց իշխանությունը պահելու համար օգտագործեն ձեր՝ շատ հաճախ այո, արդարացի ցասումն ու ընդվզումը։
Մի՛ հայհոյեք, մի՛ հայհոյեք ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, մի՛ դարձեք իշխանության ֆեյք, որ ձեզանով պատսպարված՝ շարունակեն հասարակությանը բաժանել յուրայինների եւ օտարների, որ ձեզ սարքած վահան, շարունակեն անտեսել երկրի ահագնացող տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը, որ ձեզ սարքելով վահան ու թիրախ, փախնեն կորոնավիրուսի դեմ տապալված պայքարի շատ մոտալուտ պատասխանատվությունից։ Երբ իշխանությունը, չունենալով քաղաքական հակափաստարկներ, սկսում է ընդդիմության հետ խոսել կոմպրոմատների եւ մեր անձնական, մասնավոր օգտահաշիվներն ու հեռախոսազրույցները անթաքույց հրապարակելու գործիքով՝ թքած ունենալով մարդու իրավունքի եւ քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության վրա, սա մեկ բան է նշանակում՝ այս իշխանությունը այլեւս պարտված է։
Երբ չունենալով քաղաքական հակափաստարկներ, իշխանությունը, տարբեր ֆեյք ու ֆեյքատիպ օգտատերերի միջոցով փորձում է մեզ սադրանքների ենթարկել, որ հետո դրանք հանրայնացնի, սա մեկ բան է նշանակում՝ այս իշխանությունը արդեն պարտված է։

Սիրելի՛ հայրենակիցներ, թույլ մի՛ տվեք, որ ձեզ դարձնեն գործիք՝ ընդդիմախոսների հետ իրենց անբարո պայքարում։
Երբ ինձ անձնական նամակով ամենալկտի սեռական հայհոյանք է գրում Ստրասբուրգ փախած եւ էնտեղ ապաստան խնդրած մի կին, ով Ստրասբուրգի խանութից օծանելիք էր գողանում ու կես գնով առաջարկում էր հայկական պատվիրակության անդամներին եւ մերժում ստանալով՝ սկսում է հայհոյել, ես այո՛, իրավունք ունեմ նրան ու նրա նմաններին ասելու՝ «դուք մի կտոր լափի համար լքել եք ձեր հայրենիքն ու հիմա էլ էնտեղից եք ապականում Հայաստանը»։
Ես խոնարհվում եմ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող իմ բոլոր այն հայրենակիցների առաջ, ովքեր ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, երբեք չեն հայհոյել, թշնամանք ու ատելություն չեն գեներացրել։
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք։
Սրանք մտել են մեր ընտանիքները, եղբորը հանել են եղբոր դեմ, որդուն՝ հոր դեմ, հարազատին՝ հարազատի դեմ, սրանք ոտնահարել են մարդու հնարավոր բոլոր իրավունքներն ու սրանք պատասխան են տալու։
Ջուր մի՛ լցրեք ատելության ու թշնամանքի սրանց ջրաղացին, որի միակ նպատակը երկրի խայտառակ ձախողումներից ուշադրությունը շեղելու համար քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելն է։
Սրանք շատ լուրջ հանցագործություններ են, որոնց համար շատ մոտ ապագայում բոլոր դերակատարներն ու հիմնական կազմակերպիչը պատասխան են տալու։ Մերժե՛ք ատելությունն ու թշնամանքը, մերժե՛ք հայհոյանքն ու հասարակությունը պատառկելու սրանց բոլոր քայլերը։ Մենք իսկապես հայրենիք ենք կորցում։
Դրա համար շատ բան պետք չէ՝ պետք է ընդամենը չհայհոյել ու ատելություն չսփռել։
Դուք կարող եք չսիրել ինձ, կարող եք չսիրել իմ կուսակցությունը, կարող եք անգամ ատել ինձ կամ որեւէ այլ գործչի, բայց դուք իրավունք չունեք հայհոյելու ինձ ու իմ երեխային, դուք իրավունք չունեք հայհոյելու ընդդիմության կամ իշխանության որեւէ ներկայացուցչի, որովհետեւ հայհոյանքը արդեն ամենամեծ պարտությունն է։ Հայհոյանքը դա պարտվածի ու ոչնչության զենքն է։ Ողորմելի զենքը՝ ի սկզբանե դատապարտված պատերազմում։
Մի՛ համաձայնեք ինձ հետ, մի՛ համաձայնեք իմ գործընկերների, կամ ընդդիմադիր մյուս գործիչների հետ, բայց մի՛ հայհոյեք, ատելություն ու թշնամանք մի՛ տարածեք, որովհետեւ էդպես պարտվում եք դուք ու էդպես պարտվում ենք բոլորս։

Ես պատրաստ եմ ու բաց ճակատով դիմակայելու եմ այս իշխանության բոլոր անբարո քայլերին, որ դեռ լինելու են։ Ինձ լռեցնել հնարավոր չէ։
Բայց նաեւ, երբ օրը գա, ես պաշտպանելու եմ եւ չեմ թողնելու, որ սրանց հետ հաշվեհարդար տեսնեն, շատ դաժան հաշվեհարդար բոլոր նրանք, ում ընտանիք սրանք մտել են։
Այո՛, չեմ թողնելու, որովհետեւ մենք բոլորս պիտի գնանք բացառապես իրավական ճանապարհով ու մենք բոլորս ենք ներկա լինելու սրանց Նյուրենբերգին։

Առողջ եղեք ու միշտ ժպտացեք»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
Ամենադիտված