Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. Չախալյան ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին 

Ո՞րն է լինելու ապագա Հայաստանի տեսլականը. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել: Այս խոսքերը հանրահայտ Ուինսթոն Չերչիլինն են: Եթե ուսուցչին տրված իշխանությամբ, մենք ստանալու ենք ազգային էությունից և ինքնությունից կտրված, կամ ոչ լիարժեք արդյունք, ապա ասեք խնդրեմ, ո՞րն է լինելու ապագա Հայաստանի տեսլականը:

Ծանոթանալով “Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման” կարգում փոփոխություններ ենթադրող՝ կառավարության որոշման նախագծին, հանրակրթությունից ակնկալվող վերջնարդյունքների կողքին ցանկանում եմ կարևորել նաև հետևյալ երեքը.

Ա) “ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ”.
Բ) “վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր”.
Գ) “տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության”:

Նախագծից հստակ չի երևում, թե որքանո՞վ են հավաստի “Հայ եկեղեցու պատմություն” և “Նախնական զինվորական պատրաստություն” առարկաների դուրսբերումը դպրոցական ծրագրերից, սակայն եթե այն մտնում է կառավարության նպատակների մեջ, ապա ազգային պետություն ունենալու հարցում՝ մեր սերունդների գործերը՝ մեղմ ասած լավ չեն:

Չկա աշխարհում մի հայագիտական ուսումնասիրություն, ըստ որի, հայ մարդու համար՝ հայկական ինքնության (տեսակի), հայոց լեզվի և մշակութային ժառանգության, քաջության ու հանուն հայրենյաց գործած հերոսական վարքի, անկոտրուն հավատքի, համամարդկային արժեքների ու հանդուրժողականության, ինչպես նաև ազգային նկարագիր ունեցող ամուր ընտանիքի ձևավորման հարցերում նշանակալի չլինեն Հայ Առաքելական Եկեղեցու թողած հետագիծն ու արժեքային հսկայածավալ ավանդը: Հատկապես, որ Հայ եկեղեցու պատմությունը դպրոցներում դասավանդվում է ոչ որպես կրոնական առարկա, այլ որպես ազգային-մշակութային հարուստ ժառանգություն և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային զարգացման առանցքային պատմություն: Հուսով եմ, որ վերևում Ա) և Բ) կետերում մատնանշված արդյունքներին հասնելու նպատակով “Հայ եկեղեցու պատմությունը” կշարունակի իր տեղն ունենալ հանրակրթական ծրագրերում և չի դառնա “ավելորդ” առարկա:

Ինչ վերաբերում է “Նախնական զինվորական պատրաստություն առարկային”, ապա մեր երկրի անվտանգային և պաշտպանական կարիքները արդեն իսկ բավարար են, որ դպրոցական ծրագրից այն հանելու, կամ այլ առարկաներին հետ խառնելու, հիբրիդներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա լուրջ հարված կլինի զինվորական պատրաստությանը, ռազմական նախնական գիտելիքների տրամադրմանն ու ռազմամարզական դաստիարակությանը: Ընդհակառակը, միշտ կարևորվել են այդ առարկան առավել արդյունավետ դարձնելու հարցերը՝ ոչ միայն դպրոցի, այլ նաև ՀՀ ՊՆ զորկոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների սերտ համագործակցության, ու առարկայի դասավանդման պատշաճ որակի վրա ուշադրությունը հրավիրելու միջոցով:

Գաղտնիք չէ, որ Իսրայելի պետությունը ազգային ինքնության և պետականության զարգացման հաջողված փորձ ունեցող երկրներից մեկն է համարվում: Ինչպես պետական, այնպես էլ պետական-կրոնական դպրոցների կրթական չափորոշիչներում կարևոր դեր է տրված հուդայականության պատմությանը՝ որպես ազգային ինքնության և մշակութային առանձնահատկությունների ձևավորման պարտադիր գիտելիքներ: Հադայականության պատմության իմացությունը գնահատվում է ավարտական քննությունների միջոցով, իսկ Իսրայելի քաղաքացիության ստացման, ինչպես նաև աբսորբցիայի հարցերում, այն ևս կարևոր է հրեաների համար: Առավել ուշագրավ է, որ նույնիսկ Իսրայելում գործող արաբական դպրոցների համար պարտադիր ուսումնական ցանկում են իսլամի պատմության և մշակութային իմացության առարկաները:

Հետևությունները թողնում եմ Ձեզ հարգելի ընթերցող»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. ԱբրահամյանՆոր նշանակումներ Մայր Աթոռում Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»Արթուր Վանեցյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՄենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. ԱբդոլլահիանՎարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարելՆիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն ՍաղաթելյանԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդուն Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարովԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ԵՄ դիտորդները ՀՀ-ում հետախուզությամբ են զբաղված, ինչով էլ առաջացնում են մյուս երկրների դժգոհությունըՀարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. Զախարովա Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվիՓաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն ԱյվազյանԿոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. ՉախալյանՊետք է Նիկոլի հարցը լուծենք, որ պարզ էրեսով կարողանանք գնալ «Եռաբլուր»՝ մեր տղերքի մոտ. ՉախալյանԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Սամվելի գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է «Ինժեներական քաղաք»Եկել ենք՝ Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերելՈստիկաններն ինձ զգուշացնում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբանՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ Փաշինյան Կհստակեցվեն դպրոցի վարչատնտեսական կառավարչի գործառույթներըԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներովՎաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբանՌուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրներըԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա ՇիմոնիտենՍա պետք է համազգային մեծ շարժում դառնա, ժողովուրդ, միացեք Stop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը (տեսանյութ)«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է հրապարակել Եվրահանձնաժողովը 33 մլն եվրո կհատկացնի Երևանին«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնիցՔննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունըՄարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած«Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Վարդան Ղուկասյանի աջակիցներ. «Մեր նպատակն ա, որ պրծնենք էս իշխանությունից»
Ամենադիտված