План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии 

Ո՞րն է լինելու ապագա Հայաստանի տեսլականը. Արտակ Զաքարյան

Блогосфера

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել: Այս խոսքերը հանրահայտ Ուինսթոն Չերչիլինն են: Եթե ուսուցչին տրված իշխանությամբ, մենք ստանալու ենք ազգային էությունից և ինքնությունից կտրված, կամ ոչ լիարժեք արդյունք, ապա ասեք խնդրեմ, ո՞րն է լինելու ապագա Հայաստանի տեսլականը:

Ծանոթանալով “Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման” կարգում փոփոխություններ ենթադրող՝ կառավարության որոշման նախագծին, հանրակրթությունից ակնկալվող վերջնարդյունքների կողքին ցանկանում եմ կարևորել նաև հետևյալ երեքը.

Ա) “ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ”.
Բ) “վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր”.
Գ) “տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության”:

Նախագծից հստակ չի երևում, թե որքանո՞վ են հավաստի “Հայ եկեղեցու պատմություն” և “Նախնական զինվորական պատրաստություն” առարկաների դուրսբերումը դպրոցական ծրագրերից, սակայն եթե այն մտնում է կառավարության նպատակների մեջ, ապա ազգային պետություն ունենալու հարցում՝ մեր սերունդների գործերը՝ մեղմ ասած լավ չեն:

Չկա աշխարհում մի հայագիտական ուսումնասիրություն, ըստ որի, հայ մարդու համար՝ հայկական ինքնության (տեսակի), հայոց լեզվի և մշակութային ժառանգության, քաջության ու հանուն հայրենյաց գործած հերոսական վարքի, անկոտրուն հավատքի, համամարդկային արժեքների ու հանդուրժողականության, ինչպես նաև ազգային նկարագիր ունեցող ամուր ընտանիքի ձևավորման հարցերում նշանակալի չլինեն Հայ Առաքելական Եկեղեցու թողած հետագիծն ու արժեքային հսկայածավալ ավանդը: Հատկապես, որ Հայ եկեղեցու պատմությունը դպրոցներում դասավանդվում է ոչ որպես կրոնական առարկա, այլ որպես ազգային-մշակութային հարուստ ժառանգություն և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային զարգացման առանցքային պատմություն: Հուսով եմ, որ վերևում Ա) և Բ) կետերում մատնանշված արդյունքներին հասնելու նպատակով “Հայ եկեղեցու պատմությունը” կշարունակի իր տեղն ունենալ հանրակրթական ծրագրերում և չի դառնա “ավելորդ” առարկա:

Ինչ վերաբերում է “Նախնական զինվորական պատրաստություն առարկային”, ապա մեր երկրի անվտանգային և պաշտպանական կարիքները արդեն իսկ բավարար են, որ դպրոցական ծրագրից այն հանելու, կամ այլ առարկաներին հետ խառնելու, հիբրիդներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա լուրջ հարված կլինի զինվորական պատրաստությանը, ռազմական նախնական գիտելիքների տրամադրմանն ու ռազմամարզական դաստիարակությանը: Ընդհակառակը, միշտ կարևորվել են այդ առարկան առավել արդյունավետ դարձնելու հարցերը՝ ոչ միայն դպրոցի, այլ նաև ՀՀ ՊՆ զորկոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների սերտ համագործակցության, ու առարկայի դասավանդման պատշաճ որակի վրա ուշադրությունը հրավիրելու միջոցով:

Գաղտնիք չէ, որ Իսրայելի պետությունը ազգային ինքնության և պետականության զարգացման հաջողված փորձ ունեցող երկրներից մեկն է համարվում: Ինչպես պետական, այնպես էլ պետական-կրոնական դպրոցների կրթական չափորոշիչներում կարևոր դեր է տրված հուդայականության պատմությանը՝ որպես ազգային ինքնության և մշակութային առանձնահատկությունների ձևավորման պարտադիր գիտելիքներ: Հադայականության պատմության իմացությունը գնահատվում է ավարտական քննությունների միջոցով, իսկ Իսրայելի քաղաքացիության ստացման, ինչպես նաև աբսորբցիայի հարցերում, այն ևս կարևոր է հրեաների համար: Առավել ուշագրավ է, որ նույնիսկ Իսրայելում գործող արաբական դպրոցների համար պարտադիր ուսումնական ցանկում են իսլամի պատմության և մշակութային իմացության առարկաները:

Հետևությունները թողնում եմ Ձեզ հարգելի ընթերցող»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
План Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»
Самое популярное