ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն 

«Հայոց եկեղեցու պատմությունը» «խորթ զավակի» կարգավիճակում է հայտնվել․ Շիրակի թեմի առաջնորդ

Հասարակություն

Աշխարհը կշարունակի իր ընթացքը, արևը դարձյալ կծագի ու մայր կմտնի, բլուրները դաշտերից բարձր կլինեն, գետերը երկու ափ կունենան, բայց Հայաստանը չի ունենա քրիստոնյա հասարակություն և քրիստոնյա գիտելքներ ունեցող սերունդ։ Այսպես է կարծում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Տեր Միքայելը վստահ է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մեծ դերակատարում ունի երեխաների դաստիարակության մեջ․ «Եթե առարկան հանվի՝ կունենանք անգրագետ սերունդ, քրիստոնեական արժեքներից պարպված, Հայ եկեղեցու ժառանգությանը անհաղորդ»։ 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ մարդիկ կհպարտանան, որ առաջին քրիստոնյա ազգն են, բայց, երբ քրիստոնեությունից հարց տան, խայտառակ կլինեն։

«Հայ եկեղեցու ժառանգությունը այնքան մեծ է, տարողունակ, որ  նույնիսկ մեկ առարկայով այդ ամբողջ գիտելիքն ու ժառանգությունը փոխանցելը հնարավոր չէ և շատ քիչ է նույնիսկ շաբաթական մեկ դասաժամով՝ 5-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան, էլ ուր մնաց, որ այդ ամենը տարալուծեն։ Դա պարզապես խաբեություն է: Եթե ոմանք կարծում են և համոզված են, որ դա հնարավոր է, նշանակում է՝ ինքնախաբեության մեջ են»,- փաստում է արքեպիսկոպոսը։

Շիրակի թեմի առաջնորդը վստահ է, որ եկեղեցու ծեսը, քրիստոնեական դավանությունը, չեն կարող ինտեգրել պատմությանը․ «Առանց այն էլ «Հայ ժողովրդի պատմությունն» էլ լավ չի ուսուցանվում, եթե «Հայոց եկեղեցու պատմությունն» էլ միացնեն, շիլաշփոթ կդառնա․ ի՞նչ կա դրա մեջ որ»։

ԼՈՒՐԵՐ․com-ի այն հարցին, թե ԿԳՄՍՆ-ի հետ եղե՞լ են բանակցություններ, Տեր Միքայելը պատասխանեց․ «Ոչ  մի բանակցություն առ այսօր չի եղել, ես ընդամենը զրույց եմ ունեցել ԿԳՄՍ փոխնախարարի հետ, որտեղ ասել եմ, որ կազմեք հանձնախումբ, որ այս հարցերը քննարկենք։ Եկեղեցին պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել, ոչ թե  թելադրողի կարգավիճակում լինել»,- ապա հավելեց․ «Ասել են՝ կձևավորենք, կներկայացնենք կառավարությանը, կհաստատվի, կաշխատենք»։

«Սպասում ենք հանձնախմբի  կազմմանը, որպեսզի մենք մեր հարցերը դնենք, իրենք՝ իրենցը, և տեսնենք՝ ինչ ենք անում։ Դրանից հետո հնարավոր է՝  խռովված  կամ հաշտ բաժանվենք»,- նշեց արքեպիսկոպոս Աջապահյանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ընդգծում է, որ բազմաթիվ հարցեր կան քննարկելու․ ««Հայոց եկեղեցու պատմության»  օպտիմալացման հարցը կա, այն ավելի լավը դարձնելու, ուսուցիչների վերապատրաստման,  «Հայոց եկեղեցու պատմության» նկատմամբ նորմալ վերաբերմունք ունենալու»։

«Մինչև հիմա ԿԳՄՍՆ-ի համար «Հայոց եկեղեցու պատմությունը» «խորթ զավակի» կարգավիճակում է եղել․ մենք չենք ուզում, որ այդպես լինի»,- եզրափակեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Արփինե Հակոբյան 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում
Ամենադիտված