Վայոց ձորի մարզում բուժում է ստանում 117 քաղաքացի․ առողջացած անձանց թիվը՝ 63
ՀասարակությունՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 186 դեպք: Այս մասին հայտնում են մարզպետարանից:
«Փաստացի բուժում է ստանում 117 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 53 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 64-ը):
Առողջացած անձանց թիվը՝ 63: Մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 369 նմուշառում, վերահսկվել է՝ 1074 մեկուսացված անձ։
Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 6»,- ասված է հաղորդագրության մեջ: