Հունոտի կիրճն՝ աղբի մեջ (լուսանկարներ)
Բլոգոսֆերա«Արցախի հուշարձաններ» ֆեյսբուքյան էջը հայտնում է Հունոտի կիրճում սոսկալի աղտոտումների մասին․
«Այսօր Հունոտում. Տեսարանները հեռու էին քաղաքակրթությունից, աշխատակիցների ցասումը անբացատրելի։ Թևաթափ վիճակը անհաղորդ։ Նստարանները, պահարանը ջարդված և օգտագործված որպես վառելափայտ, ծառը կոտրված, ծաղկամանը անհետաված, ձորը աղբի մեջ։ Ցուցանակները պոկված։ Ու այս ամենը աշխատանքային օրվա ավարտից հետո։ Դավիթը հուզված նշում է, հազար փառք օտարներին, նրանք նույնիսկ ուրիշի թափած աղբն են հավաքում, ամենաանտանելին տեղացիների պահվածքն է։ Իսկ Սլավան հուզված նշում է, քանի փայտյա կոնստրուկցիա է հավաքել, բոլորը ջարդված են իսկ ճոճանակի շղթան գողացված։ Սլավան հուզմունքով նշում է, որ մեկ մեկ հետաքրքիր մտահղացումներ է ունենում, բայց չի ուզում իրականացնել, ու՞մ համար։
Մարդ լինենք մարդիկ...»: