Սպիտակ տան մամուլի խոսնակը արտաբերել է Հայոց ցեղասպանություն եզրույթը (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ում Սպիտակ տան մամլո քարտուղար Քեյլի Մաքենանին արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Ճեպազրույցի ընթացքում նա անդրադարձել է երկրում ընթացքող բողոքի ալիքին ու դրա աննկարագրելի բացասական դրսևորումներին։ «Մենք իրական խնդիր ունենք այս երկրում»,- ասել է Մաքենանին։ «Վնասվում ու ավերվում են բազմաթիվ հուշահամալիրներ, ինչպես, օրինակ, Վաշինգտոնի, Լինկոլնի հուշարձանները։ «Թվում է, որ հասկանալու և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը վկայակոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին՝ ներառյալ ստրկության զոհերին, վանդալիզացվում է»։