ՀՀ Սահմանադրական դատարանի հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին նախատեսված նիստը չկայացավ։ Նախատեսված էր գրավոր ընթացակարգով քննել 7 հարց, այդ թվում՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը:
Նրան Սահմանադրական կարգի տապալման համար առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու հարցով դիմումը դեռևս նախորդ տարի էին պաշտպանները ներկայացրել, սակայն հունիսի 25-ին փաստաբանները հրաժարվել էին դիմումից։ Հուլիսի 3-ին ՍԴ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը։