Քիմ Քարդաշյանը հորդորել է աջակցել Հայաստանում Covid-19-ից տուժած փոքր բիզնեսին
ԲլոգոսֆերաՔիմ Քարդաշյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով Հայաստանում գործող փոքր բիզնեսին վերաբերող գովազդային պաստառներ, հորոդորել է օգնել նրանց՝ մասնակցելով դրամահավաքին։ «Հայաստանի աջակցության հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք` օգնելու COVID-19- ի արդյունքում տուժած փոքր բիզնեսներին: Ֆինանսական օգնության հասանելիությունը միշտ չէ, որ մատչելի է, և շատ փոքր, ընտանեկան ձեռնարկություններ հաղորդել են, որ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90%֊ով՝ աշխատակազմին հարկադիր պարապուրդի ուղարկելով։ Կատարեք նվիրատվություն՝ օգնելու պայքարող բիզնեսին»,֊գրել է Քիմը՝ կցելով #SupportArmenia հեշտեգը և նվիրատության համար նախատեսված էջի հասցեն։