Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

8-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ դիտարկումները

Общество

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու վարձու աշխատողները բախվել են ֆինանսական դժվարությունների։ Այդ դժվարությունները մեղմելու նպատակով Կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային 8-րդ տնտեսական միջոցառումը, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Միջոցառումն ընդունվել է 2020 թվականի մարտի 30-ին, որի շահառու են այն անձինք, ովքեր մարտի 13-30-ը եղել են միջոցառումը սահմանող Կառավարության որոշման ցանկում ընդգրկված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր և համապատասխանել են պահանջվող այլ պայմանների։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես մյուս, այնպես էլ այս միջոցառման նկատմամբ սահմանվել է մշտադիտարկում, այդ թվում՝ լրատվամիջոցների հրապարակումների միջոցով: Դրանից բացի, Պաշտպանն իրականացրել է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր կարգով հասցեագրված բողոքների քննարկում: Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է 77 դիմում-բողոք, որից 116 թեժ գծին ահազանգերի թիվը կազմել է 28։

8-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում կապված են՝

Կառավարության որոշմամբ սահմանված ոլորտների սահմանափակ լինելու հետ.

հարկային հաշվարկներում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկումների պատճառով դասակարգիչը փոխելու համար սահմանված ժամկետի բացթողման հետ:

Ի սկզբանե Կառավարությունը միջոցառման շահառու է դիտարկել տնտեսական գործունեության որոշակի տեսակներ իրականացնող տնտեսվարողների՝ չնայած ՀՀ պարետի որոշումներով արգելված տնտեսական գործունեության տեսակների մեջ ընդգրկված են եղել տնտեսական գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ ևս, որոնք նույնպես բախվել են ֆինանսական դժվարությունների։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մշակութային կրթօջախներ: Օրինակ՝ նրանցից մեկի տնօրենը նշել է, որ նոր կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով կրթօջախի գործունեությունը կասեցվել է: Ըստ բողոքի՝ կրթօջախի աշխատակիցների աշխատավարձը գոյանում է բացառապես սաների վարձավճարներից, իսկ սահմանափակումների հետևանքով կրթօջախը հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ, չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձը և ունի աջակցության կարիք:

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ պարետին ուղղված գրությամբ բարձրացրել է նշված ոլորտի կազմակերպությունները նույնպես թիրախային ոլորտների ցանկում ընդգրկելու հարցը: Պաշտպանի առաջարկի հիման վրա մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններն ընդգրկվել են 8-րդ միջոցառումը սահմանող կառավարության որոշման ցանկում:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ այն մասին, որ տնտեսվարողները և վարձու աշխատողները չեն կարողացել օգտվել  8-րդ միջոցառումից՝ ժամկետը բաց թողնելու պատճառով:

Այսպես, 8-րդ միջոցառմամբ սահմանված են գործունեության այն տեսակները, որոնց առնչվող վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը կարող են օգտվել միջոցառմամբ սահմանված չափով դրամական աջակցությունից։ Սակայն միջոցառմամբ հաստատված ոլորտներում գործող կազմակերպությունները, թեև փաստացի իրականացրել են միջոցառմամբ սահմանված գործունեությունը, սակայն չեն կարողացել օգտվել միջոցառումից այն պատճառով, որ հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության այլ տեսակի դասակարգիչ:

Օրինակ՝ դեպքերից մեկով Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղել է սահմանված ժամկետից ուշ և չեն կարողացել օգտվել միջոցառումից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է այս խնդրի համակարգային ուսումնասիրություն: Պարզվել է, որ Կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ կատարվել է փոփոխություն, որով տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու համար ժամկետ սահմանվել է 2020 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 5-ը:

Բողոք ներկայացրած անձինք իրենց դժգոհություն են հայտնել, որ դասակարգիչը փոխելու համար ունեցել են ընդամենը հինգ օր ժամանակ՝ ապրիլի 30-ից մինչև մայիսի 5-ը: Ավելին՝ բողոքների հեղինակների պնդմամբ՝ այդ կարճ ժամկետի ընթացքում պետությունը չի իրականացրել պատշաճ իրազեկումներ տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու համար նախատեսված ժամկետների ու դրանց փոփոխության վերաբերյալ: Արդյունքում, մի շարք սուբյեկտներ զրկվել են 8-րդ միջոցառման շահառու լինելու հնարավորությունից առհասարակ:

Օրինակ՝ անհատ ձեռնարկատերը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքով տեղեկացրել է, որ փաստացի իրականացնում է զբոսաշրջային ծառայություն, սակայն հարկային հաշվարկներում արտացոլել է իր փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեություն։ Տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու նպատակով անհատ ձեռնարկատերը, իրազեկված չլինելով դասակարգիչն ուղղելու համար սահմանված վերջնաժամկետի մասին, Պետական եկամուտների կոմիտե է դիմել վերջնաժամկետից ուշ, արդյունքում՝ չի կարողացել օգտվել միջոցառումից։ Ըստ բողոքաբերի՝ ժամկետի ուշացման գլխավոր պատճառ են ոչ պատշաճ իրազեկումները և կարճ ժամկետը:

Մեկ այլ դեպքում՝ տնտեսվարողը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ ունի ռեստորան և տնտեսական  գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, սակայն հարկային հաշվարկներում իր գործունեության դասակարգիչն արտացոլել է որպես «այլ ծառայություն»: Վերջինս նույնպես չի կարողացել օգտվել միջոցառումից այն պատճառով, որ իրազեկված չի եղել դասակարգիչն ուղղելու համար նախատեսված ու այն էլ կարճ ժամկետի մասին և դասակարգիչն ուղղելու համար պետական իրավասու մարմին է դիմել այդ ժամկետից ուշ:

Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարություն է ներկայացրել 8-րդ միջոցառման շահառու դառնալու նպատակով նկարագրված հարցերի առնչությամբ դիմելու առավել երկար ժամկետը նախատեսելու և դրա հետ կապված՝ պատշաճ իրազեկումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկներ:

Թե՛ մշտադիտարկման, թե՛ բողոքների քննարկման արդյունքները պարբերաբար ամփոփվել և համապատասխան առաջարկներով ներկայացվել են Կառավարություն կամ Պարետատուն՝ ըստ խնդրի կամ առաջարկի բնույթի: Պաշտպանի առաջարկների հիման վրա կատարվել են անհրաժեշտ համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն են տվել վերացնել վերը նշված խոչընդոտները։

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում միջոցառումների թիրախային ոլորտների ցանկի պարբերական ընդլայնումը: Հատկանշական է, որ միջոցառման սկզբնական շրջանում ընտրվել են թիրախային 5 ոլորտներ, հետագայում թիրախային ոլորտների ցանկն ընդլայնվել է, ներկայում դրանք 32-ն են:

Դրա հետ մեկտեղ, սակայն, Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ միջոցառումից օգտվելուն ուղղված որոշակի գործողություններ կատարելու համար վերջնաժամկետներ սահմանելիս պետությունը պետք է հաշվի առնի, որ նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական միջոցառումները նոր երևույթ են հանրության համար, ուստի դրանցից օգտվելու կարգի և պայմանների առնչությամբ պետությունը պետք է իրականացնի պատշաճ հանրային իրազեկումներ:

Այլ կերպ ասած, ստեղծված պայմաններն ու հատկապես արտակարգ դրության փաստը մեծացնում են մասնավոր կազմակերպությունների կամ մարդկանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը և իրավական բեռը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное