Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа 

Ինչպե՞ս դուրս գալ «standby» ռեժիմից

Аналитический

Թեև կորոնավիրուսով պայմանավորված՝ համաշխարհային քաղաքա-տնտեսական մի շարք զարգացումներ դանդաղել են և մտել են “standby”, այսինքն՝ սպասողական ռեժիմի մեջ, Հայաստանում, դրան հակառակ, բուռն ընթանում են քաղաքական տեկտոնական փոփոխություններ: Նախկին կառավարման համակարգային բուրգը լրջորեն վնասվել է Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն փորձում է վերգտնել իր երբեմնի ազդեցությունը և վերահսկողությունը՝ շեշտը դնելով նախկինում արդյունք տված սխեմաների, ներքին պայմանավորվածությունների և ֆինանսական միջոցների վրա: Դրան հակադրվելով՝ ներկա իշխանությունը գնում է նախկին այդ համակարգի և նրա ներկայացուցիչների քայլերի և հնարավոր ծրագրերի խափանման և վերջնական մերժման ճանապարհով, ինչն է՛լ ավելի է սրում նախկին-ներկա հակասությունների պարադիգմը և նպաստում է ներհայաստանյան “standby” ռեժիմի ձևավորմանը: Այս համատեքստում, Սահմանադրական դատարանի շուրջ խմորված թնջուկը դեռ սպասում է իր սպասելի հանգուցալուծմանը, իսկ Ազգային ժողովի կողմից ընդունված խնդրահարույց օրինագծերը խոսում են այն մասին, որ իշխանությունը չի պատրաստվում նահանջել հեղափոխական իր դիրքերից՝ չնայած հնչող քննադատություններին և հաճախ նաև՝ սահմանադրական կարգի տապալման հետ կապված մեղադրանքներին:

Հարթ չեն ընթանում նաև արտաքին քաղաքականության հետ կապված զարգացումները: Հետաքրքիրն այն է, որ որոշ շրջանակներ գործող իշխանությանը մեղադրում են արևմտամետ լինելու մեջ, մինչդեռ այլ շրջանակներ էլ համարում են և անգամ համոզված են, որ ավելի ռուսամետ իշխանություն Հայաստանը երբևէ չի ունեցել: Իր հերթին, իշխանությունը չի կողմորոշվում, թե հակասական այս գնահատականներն ընկալի որպես մեղադրա՞նք, թե՞՝ հաճոյախոսություն: Այդ հակասությունն ավելի գունեղ է դառնում, երբ վարչապետ Փաշինյանը չեղարկում է իր այցելությունը Մոսկվա, և դրան զուգահեռ ուժգնանում է Հայաստանի արտաքին քաղաքականություն մշակողների հանդեպ քննադատությունը, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը խոսում է ղարաբաղյան հակամարտության լուծմանը վերաբերող ինչ-որ փաստաթղթի մասին կամ հայտնի է դառնում, որ Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին՝ ոմանց կողմից այն որակվելով որպես հակաչինական: Եւ թեև որոշ շրջանակներ, ինչպես և արդեն ավանդույթ է դարձել, ամեն ինչ փորձում են տեսնել ծայրահեղությունների մեջ, միտումնավոր կամ անգիտակցաբար չեն տարբերակում երանգները և մակերեսային դատողություններ են անում այս կամ այն երևույթի և զարգացման մասին, սակայն չի կարելի նաև անտեսել այն, որ Հայաստանն արտաքին քաղաքականության և երկրների հետ հարաբերությունների խորացմանը չի հաղորդում ցանկալի տեմպ, ինչին էլ մեծապես նպաստում է նաև կորոնավիրուսի և փակ սահմանների գործոնը: Այս իրավիճակում է՛լ ավելի է բարդանում նոր երկրների հետ հարաբերություններ հաստատելը կամ գոյություն ունեցող գործակցությանը նոր գույներ և բովանդակություն հաղորդելը:

Այս խորապատկերին, շատ էականորեն և շոշափելիորեն առանձնանում է նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունը, ինչը թեև շատերի համար տեսանելի չէ, սակայն պտուղներն իրենց սպասել չեն տալիս: Արդեն իսկ կարելի է առանձնացնել Կատարի և Սերբիայի մուտքի արտոնագրերի (վիզաների) անմիջական վերացումը, Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու հարցը, համաշխարհային «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում անցկացնելու փաստը, Սերբիայի և ԱՄԷ-ի կողմից բժշկական պարագաներով և սարքավորումներով լեցուն երեք ինքնաթիռներ վայրէջքը Հայաստանում նոր կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում և այլն:

Լինելով անընդհատական սուր և հաճախ կարմիր գծեր անցնող քննադատության տակ, ինչը հիմնականում պայմանավորված է գործող Սահմանադրության հստակ սահմափակումները չընկալող և եղած մանդատը շրջանցել հորդորող մարդկանց համառությամբ և նախկին իշխանության ներկայացուցիչների «վրեժխնդրությամբ», Արմեն Սարգսյանն անգամ համավարակի պայմաններում է կարողանում արդյունավետորեն գործի դնել անձնական իր կապերը, դիվանագիտական հմտությունները և նաև, նախագահի՝ որպես պետական ինստիտուտի կարգավիճակը, էապես նպաստելու Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանը և իմիջի բարելավմանը: Այդ շարքին է պատկանում Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced TOMorrow) ծրագիրը, որն իրականանում է համագործակցությամբ Dassault Systemes, Thales, Leonardo, IBM,  Microsoft, French Aerospace, Apple հայտնի ընկերությունների: Խոսքը  նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գործող վերականգնվող էներգետիկայի առաջատար «Մասդար» ընկերության հետ համագործակցության մասին է, ում հետ այս տարվա սկզբին ստորագրվեց համաձայնագիր Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու և զարգացնելու վերաբերյալ՝ որի համաձայն Հայաստանում կկատարվեն 300-320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Այս ամենին գումարվում են Կատարի, Հորդանանի, Իսրայելի և ԱՄԷ-ի հետ ակտիվացող կոնկրետ շփումները երկրների առաջին դեմքերի և տարբեր գերատեսչությունների հետ թե՛ հենց Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման առաջմղման, թե՛ ներդրումների, և թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր դիվերսիֆիկացմանը և պրոակտիվ դարձնելուն ուղղված ջանքերի համատեքստում:

Արմեն Սարգսյանի կողմից ուշադրության արժանացած պայմանական հարավային վեկտորը (որի մեջ կարելի է ներառել և՛ Ծոցի, և՛ Մերձավոր Արևելքի, և՛ Արևելյան Միջերկրածովի երկրները) կարող է էականորեն լավ անդրադառնալ աշխարհաքաղաքական և տնտեսական լուրջ կարևորություն ունեցող այդ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների դինամիկայի վրա և նպաստել այդ ուղղությամբ Հայաստանի դիրքերի ամրապնդմանը և ներկայացվածությանը բոլոր առումներով: Սա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում մահմեդականություն դավանող մի շարք երկրներ որոշակի վերապահումներ ունեն Հայաստանի հետ հարաբերություններում: Պատահական չէ, որ օրինակ Պակիստանը մինչև օրս չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, իսկ Սաուդյան Արաբիան դեռ չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ մեր երկրի հետ: Սա իհարկե ունի քաղաքան և որոշ առումով նաև՝ կրոնական մոտիվացիա՝ ի աջակցություն Ադրբեջանի: Սակայն ճիշտ և հավասարակշիռ ընթացքը, և պետականամետ ուժեղ մոտիվացիան կարող են բերել նոր զարգացումներ, և նույն Իսլամական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի բարեկամ երկրների քանակը կարող է ավելանալ՝ ի հաշիվ Աբու-Դաբիի (ԱՄԷ), Ամմանի (Հորդանան), Կահիրեի (Եգիպտոս), Դոհայի (Կատար) և Մուսկաթի (Օման) հետ ակտիվացող և բովանդակություն ստացող համագործակցությունների:

Հայաստանի արտաքին քաղաքականությունն սկսած անկախության առաջին օրերից՝ ավանդաբար եղել է շատ զգուշավոր և կաշկանդված, որը սակայն կոչել են «կոմպլեմենտար» կամ «բազմավեկտոր»: Դա ունեցել է իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները և բացատրությունները, ինչին դեռ կանդրադառնանք հետագա հոդվածներում: Հայաստանը միշտ փորձում է մանևրել աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների և կենտրոնների շահերին չվնասելու և սեփական շահերն առաջ տանելու տիրույթում: Եւ, ըստ այդմ էլ՝ արտաքին քաղաքական վեկտորները կառուցվել են այլընտրանք չլինելու տրամաբանության մեջ, իսկ այլընտրանք փնտրելուն ուղղված ջանքերը մանիպուլատիվ ձևով փորձել են հավասարեցնել կամ անգամ նույնացնել պետական շահերի դեմ գնալուն: Մինչդեռ ընդհակառակը, մանևրելու տարածքի ընդլայնումն ավելի է մեծացնում Հայաստանի կշիռը և անվտանգությունը, առավել ևս որ բարեկամ երկրների ցանկի մեծացումը բերում է նաև տնտեսական և բիզնես դիվիդենդներ:

Հազվադեպ է, որ Հայաստանն ինքը հանդես գա իմիջային կամ գլոբալ նախաձեռնություններով: Այս առումով, շահեկանորեն առանձնանում է Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված և արդեն մի շարք երկրների կողմից հավանության արժանացած փոքր և խելացի երկրների ակումբ (Club of Small Smart States-C3S) ստեղծելու  գաղափարը: Ըստ էության, առաջին անգամ է, որ Հայաստանն է սկիզբ դնում գլոբալ մի գործընթացի: Ավելին, Հայաստանն այլ երկրներին (Կատար, Սինգապուր, Ռուանդա, ԱՄԷ, Մոնտենեգրո, Հորդանան) հրավիրում և առաջարկում է միանալ նախաձեռնությանը, և ստանում է նրանցից շատերի համաձայնությունը: Այս նախաձեռնությունն ավելի ազդեցիկ և արդյունավետ կգործի, եթե հավանության արժանանա Միացյալ ազգերի կազմակերպության կողմից և ունենա որոշակի կարգավիճակ:

Ըստ էության, “standby” ռեժիմից դուրս գալը նաև ինտելեկտուալ ջանք և մտավարժանք է պահանջում: Այսինքն՝ նախ պետք է ցանկանալ և ներքին մտավոր էներգիան ուղղել այդ նպատակին հասնելու համար: Հայաստանի ինտելեկտուալ ակտիվացումը և նոր լուծումների և մոտեցումների ակտիվ փնտրտուքը կարևոր նախապայման են Հայաստանին դեպի նոր զարգացումներ մղելու համար: Հետևաբար, պետք չէ սպասել մինչ լինեն ավելի նպաստավոր պայմաններ և միջավայր: Պայմանները նպաստավոր են դառնում՝ շնորհիվ ներդրված ջանքի և մոտիվացիայի: Դրանք օդից չեն գալիս կամ ինչ-որ մեկը դրանք մեր փոխարեն չի ստեղծում: Բարենպաստ և պետական շահերն առաջ տանող պայմանները ստեղծվում են նպատակասլաց պետությունների լիդերների և նրանց թիմերի կողմից և իրականացվում են այնպես, որ ոչ միայն չվնասվեն ներկա շահերը, այլև՝ դրանք ավելի ամրապնդվեն և ստանան նոր շերտեր և խորքայնություն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеровВице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного КавказаСтало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкотаАзербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи АрменииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА«Агенты влияния» Запада в Армении. Артур Сакунц
Самое популярное