«Ամենադժվարը կնոջս հրաժեշտ տալն է». Էնիո Մորիկոնեն մահվան նախօրեին հրաժեշտի նամակ է գրել․ La Repubblica
SocietyԻտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն իր մահվան նախօրեին հրաժեշտի նամակ է գրել, հայտնում է La Repubblica֊ն։ Նամակը սկսվում է հետևյալ բառերով. «Ես՝ Էննիո Մորիկոնեն, մահացել եմ»: Հրաժեշտի նամակի տեքստը գրել է կոմպոզիտորի ընկերն ու փաստաբանը՝ Ջորջիո Ասուման՝ մամուլի ներկայությամբ: Նամակում կոմպոզիտորը հրաժեշտ է տալիս մտերիմներին, հարազատներին և երեխաներին: «Իմ բոլոր ընկերներին, ովքեր միշտ կողքիս են եղել, և հեռու գտնվողներին, հրաժեշտի ողջույններ եմ հղում», - ասվում է կոմպոզիտորի մահվան նամակում: Նամակում Մորիկոնեն նաև խնդրում է կազմակերպել իր հուղարկավորությունը առանց ավելորդ մռայլության, որպեսզի մարդկանց անհարմարություն չպատճառվի: «Ամենադժվարը իմ կնոջը՝ Մարիա Տրավիային հրաժեշտ տալն է», - խոստովանում է Մորիկոնեն: Կոմպոզիտորի և նրա կնոջ՝ Մարիայի ամուսնական կյանքը տևել է 64 տարի: Զույգը չորս երեխա ունի: Մորիկոնեն մահացել է հուլիսի 6-ին՝ հռոմեական կլինիկայում՝ իր կյանքի 91-րդ տարում: Կոմպոզիտորը հոսպիտալացվել է մահից մի քանի օր առաջ` ծնկային կոտրվածքով: