Ռուսաստանում ձերբակալվել է «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովը․ ՏԱՍՍ (տեսանյութ)
ВидеоՌուսաստանում ձերբակալվել է «Ռոսկոսմոս» տիեզերական կորպորացիայի տնօրենի խորհրդական Իվան Սաֆրոնովը: Ըստ պետական կորպորացիայի մամուլի ծառայության՝ կալանավորումը կապված չէր նրա ներկայիս աշխատանքի հետ: Նա Ձերբակալվել է պետական դավաճանության մեջ կասկածանքով։ Սաֆրոնովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն): «Այս պահի դրությամբ՝ կատարվում են քննչական միջոցառումներ», - շեշտել է Ռուսաստանի տիեզերական գործակալության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ գլխավոր տնօրենի խորհրդականի կալանավորումը չի վերաբերում պետական կորպորացիայում ընթացիկ աշխատանքներին: Սաֆրոնովը ծնվել է Մոսկվայում՝ 1990 թվականին: 2010 թվականին ավարտել է տնտեսագիտության բարձրագույն դպրոցը` «Լրագրություն» մասնագիտությամբ: 2010-2019 թվականներին եղել է «Կոմերսանտի» թղթակից, իսկ 2019-2020 թվականներին եղել է «Վեդոմոստի» թերթի հատուկ թղթակից: Նա զբաղվում էր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության գործունեության, ռազմարդյունաբերական համալիրի և տիեզերական արդյունաբերության խնդիրների լուսաբանմամբ: Մայիսին Սաֆրոնովը նշանակվել է «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական՝ տեղեկատվության ոլորտում: