Վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը
RightՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը: Համայնքի ղեկավարը հողամասի օգտագործման դիմաց կազմակերպությունից ստացել էր ընդհանուր 920.000 ՀՀ դրամ շահույթ՝ էական վնաս պատճառելով համայնքի իրավունքներին և օրինական շահերին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Համայնքի ղեկավարը խոստովանական ցուցմունք է տվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Միաժամանակ, համայնքի ղեկավարի որդին հիշյալ հողամասը համայնքին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել: Նախաքննությունը շարունակվում է: