Դիմակ չկրելու համար տույժերը բարձրանում են, իսկ քաղաքացիների համբերության բաժակները՝ լցվում. ՏԵՍԱՆՅՈւԹ
VideoՔաղաքացիները դիմակ չկրելու տույժի՝ 10.000 դրամի հետ մի կերպ էին համակերպվել, այնինչ «Իմ քայլն» արդեն քանի օր է, ինչ նոր նախագիծ ունի, ըստ որի` դիմակ չկրելու տուգանքների գինը բարձրանալու է. դրսում չկրելը 20.000 դրամ, փակ տարածքներում` 50.000 դրամ:
ԼՈՒՐԵՐ.com-ը հարցում է անցկացրել «պոտենցիալ տուգանակիր» քաղաքացիների հետ՝ պարզելու նրանց կարծիքը: