Թրամփը դեմ է արտահայտվել երկրում բողոքների ֆոնին թիմերի անվանափոխմանը
СпортԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ռասսայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ֆոնին, դեմ է արտահայտվել երկու թիմերի անվանափոխմանը։ Ավելի վաղ ամերիկյան ֆուտբոլային «Վաշինգտոն Ռեդսկինզը» և «Քլիվլենդ Հնդկացիները» հայտարարել էին, որ իրենք կքննարկեն թիմերի անունը փոխելու հարցը, որովհետև երկրպագուները այդպիսի պահանջ էին ներկայացրել: «Թիմերին տրվում են անուններ՝ հիմնվելով ուժեղ, ոչ թե թույլ կողմերի վրա, բայց այժմ երկու հայտնի սպորտային թիմերը՝ «Վաշինգտոն Ռեդսկինսը» և «Քլիվլենդ հնդկացիները», կարծես, պատրաստվում են փոխել իրենց անունները քաղաքական նկատառումներով», - գրել է Թրամփը Թվիթերի իր էջում:
«Հնդկացիները, ներառյալ Էլիզաբեթ Ուորենը, պետք է որ հիմա շատ բարկանային», - ավելացրել է Թրամփը: ԱՄՆ նախագահը պարբերաբար «խայթում է» ժողովրդավարական սենատոր Ուորենին, որը առաջադրվել է նախագահի պաշտոնում 2020 թվականին և պնդում է, որ նա սերում է հնդկացիներից:
ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ են տեղի ունեցել՝ Մինեապոլիսում կալանավորված ոստիկանների կողմից սպիտակամորթ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին: